Մանգոի մասին

timthumb

Մանգոն վիտամինների, հանքային նյութերի, հակաօքսիդանտների իրական աղբյուր է, որն անհրաժեշտ է կատարյալ առողջությունը պահպանելու համար։ Հնարավոր է` մանգո հաճախ չեք օգտագործում, սակայն խորհուրդ է տրվում այն հնարավորինս շատ ներառել սննդակարգում։

Մանգոն ընդդեմ շաքարախտի

Մանգոն վերահսկում է արյան շաքարը։ ԱՄՆ-ի գիտնականները վերջերս հրապարակել են հետազոտություն, որը փաստում է մանգոյի օգտակարությունը շաքարախտի դեմ։

Մանգոն ընդդեմ քաղցկեղի

Մանգոն կարող է պաշտպանել քաղցկեղից՝ հատկապես հաստ աղիքի և կրծքի քաղցկեղից։ Գիտնականները բացահայտել են, որ մանգոն պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք ամրապնդում են իմունային համակարգը և կանխում չարորակ նորագոյացությունների առաջացումը։

Մանգոն ընդդեմ ավելորդ քաշի

Մանգոն թունազերծում և մաքրում է օրգանիզմը։ Այն նվազեցնում է ախորժակը՝ դառնալով Ձեր դաշնակիցը ավելորդ քաշի դեմ պայքարում։

 

Оставьте комментарий